Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն. կան վիրավորներ (ֆոտո)
SOCIETYԱյսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 12:45-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 59-ամյա Գևորգ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 35 RZ 313 համարանիշի և 37-ամյա Արթուր Ա.-ի վարած Ope Zafira մակնիշի 34 AN 316 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Արթուր Ա.-ն և նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Ս. Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամ։
Տեղում աշխատող հետաքննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



