Երեւանում 29-ամյա կնոջ պտուղը մահացած է ծնվել. ամուսինը մեղադրում է բժիշկներին
SOCIETY
Երեւանի 31-ամյա բնակիչը ոստիկանություն բողոք է ներկայացրել կնոջը ժամանակին կեսարյան հատում չիրականացնելու համար, ինչի հետեւանքով կինը մահացած պտուղ է ծննդաբերել:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ` ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Միքայել Մ-ի դիմումի փաստով։
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 24-ին իր կնոջը՝ 29-ամյա Լ. Մ-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում 38 շաբաթական հղիության փուլում Կեսարյան հատումը ժամանակին չեն իրականացրել, ինչի արդյունքում նույն օրը, ժամը 03։00-ին, կինը, ով Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, պտղին ծննդաբերել է մահացած։
Միքայել Մ-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը կատարվել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ ճիշտ կատարելու հետևանքով։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



