Հայրն իր մարմնով փորձել է պաշտպանել երեխաներին. Թուրքիայի երկրաշարժի ամենադաժան կադրը (ֆոտո)
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Էլազըղ նահանգի Սիվրիջեի շրջանում տեղի ուենցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհերի մեջ քաղաքացիների մոտ մեծ հուզմունք է առաջացրել երեխաներին իր մարմնով փրկել ցանցկացած հոր լուսանկարը։
Երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքներ սկսած քաղաքացիները մի շենքում հայտնաբերել են դաժան տեսարան. Հայրը փորձել է իր մարմնով պաշտպանել երեխաներին, սակայն բոլորն էլ մահացել են՝ մնալով փլատակների տակ։
Այս լուսանկարն ու տեսա նյութը մեծ արձագանք է գտել Թուրքիայում եւ հուզել բոլորին։
Նշենք, որ հունվարի 24–ին, երեկոյան Թուրքիայի Էլազըղ նահանգում 6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետեւանքով կան 21 զոհ, 1000 –ից ավել վիրավորներ եւ մեծ ավերածություններ։ Զոհերի ու վիրավորների թիվն ավելանալու միտում ունի։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



