Աղձք գյուղի 55-ամյա բնակչի տաբատի գրպանից հայտնաբերվել է թմրանյութ (տեսանյութ)
VIDEOՀունվարի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Ժամը 14.30-ի սահմաններում քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Աղձք գյուղի 55-ամյա մի բնակչի:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը կանեփ է, քաղել է Ագարակ գյուղի ձորում վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել են դատանյութագիտական և դատատոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



