Վիրավոր զինվորի վիրահատությունն ավարտվեց․ ՊՆ խոսնակ
SOCIETY
Վիրավոր զինծառայող, շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»,-նշել է նա
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



