Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


«Չկար և չկա ՍԴ ճգնա­ժամ, դա հո­րին­վել էր քա­ղա­քա­կան մո­տի­վա­ցի­ա­յով. նպա­տա­կը՝ ՍԴ-ն վե­րա­ծել քա­ղա­քա­կան կցոր­դի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» թերթը գրում է․ 

Ամեն ինչ սկսվեց Սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ արհեստական դատողություններով, որոնք իրականում անհիմն էին և հորինված բոլորովին այլ նպատակներով: 

Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, դեռ ամիսներ առաջ սկիզբ առած գործընթացներին, աղմակահարույց օրենքի ընդունմանը, «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբանների պալատի անդամ, «Իմ ձայնը» ՀԿ անդամ Ասյա Օվանյանը։ 

«Սահմանադրական դատարանն այնքան արդյունավետ որոշումներ է կայացրել, այնքան համակարգային խնդիրներ է լուծել վերջին մեկուկես տարում, որ անլուրջ է խոսել ճգնաժամի մասին: 

Այդ մասին կփաստեն փաստաբանները, որոնք այդ որոշումների օգնությամբ հասել են մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության։ Չկար և չկա ՍԴ ճգնաժամ, դա հորինվել էր քաղաքական մոտիվացիայով։ 

Նպատակը՝ ՍԴ-ն վերածել քաղաքական կցորդի։ Դա էր պատճառը, որ սկզբնական փուլում շրջանառության մեջ դրվեց ՍԴ դատավոր-ՍԴ անդամ բառախաղը։ Հաջորդ քայլը ԱԺ-ի՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումն էր։ 

Հետո արդեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունը։ Այս հաջորդականությունն ակնհայտորեն վկայում է, որ կա մեկ նպատակ՝ ՍԴ-ն դարձնել իշխանություններին կցորդ համակարգ, անցանկալի դատավորներին փոխարինել յուրայիններով։ 

Ուստի՝ զարմանալի չէ, որ օրենքի ընդունումը զուգորդվեց Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելով, նրա ընտանիքի անդամների հարցաքննություններով, սանիկի կալանավորմամբ։ 

Ավելին, մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՍԴ-ի դատավորներից ազատվելու, նրանց օրենքով նախատեսված «կամավոր» թոշակի անցնելուն հարկադրելու համար ՍԴ դատավորների և նրանց ընտանիքի անդամների անձնական կյանք ներխուժելու վերաբերյալ իրավապահ մարմիններին հանձնարարություններ են տրվել»,-նշեց փաստաբանը։ 

Նրա խոսքով, հասկանալի է, որ այս պարագայում իշխանությունների կողմից ներկայացվող իրավական գործընթացների օբյեկտիվությունը չի կարող կասկածի տակ չդրվել։ Խոսելով նաև միջազգային հարթակներից հնչող արձագանքների մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. 

«Ե՛վ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, և՛ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի, և՛ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունները փաստացի զգուշացում էին իշխանություններին՝ զերծ մնալ դատարանների և մասնավորապես ՍԴ-ի նկատմամբ ճնշումներից։ 

Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ ընդգծել էր, որ ՍԴ դատավորների պաշտոնավարման անվտանգությունն էական երաշխիք է նրանց անկախության համար։ Անփոփոխելիությունը նախատեսված է ՍԴ դատավորներին տվյալ ժամանակվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ 

Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար գործող դատավորներին փոխարինել իր նախընտրած նոր դատավորներով։ 

Վենետիկի հանձնաժողովն ընդգծել էր նաև, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միևնույն կարգավիճակով։ 

Հետևաբար, այս օրենքը տարակուսանք է առաջացնում նախ այն պատճառով, որ տարբերակված կարգավորում է առաջարկում: Այսինքն, վաղ կենսաթոշակային կարգավորումները վերաբերում են ՍԴ դատավորների միայն մի մասին, մյուս մասին՝ ոչ, ինչն էլ տրամաբանական հարց է առաջացնում առ այն, թե ո՞րն է օրենքի նպատակն ընդհանրապես: 

Այս օրենքը ունի մեկ նպատակ, որը չի համապատասխանում դատական իշխանության անկախության սկզբունքին։ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել էր նաև, որ վաղ կենսաթոշակի սխեման պետք է շարունակի լինել խիստ կամավոր և խոչընդոտ չհանդիսանա Դատարանի արդյունավետ գործունեության համար, մինչդեռ նախագիծը չի կարող բավարարել կամավորության սկզբունքին, քանի որ սահմանում է վաղ կենսաթոշակի համար դիմում ներկայացնելու համար ֆիքսված ժամկետ: 

Ըստ էության, նախատեսված չեն նաև մեխանիզմներ, որոնցով կզսպվի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության խաթարումը։ Եվ եթե ցանկալի Սահմանադրական դատարան ունենալն իշխանությունների ուղիներից մեկն է, արդյունքում դա կհանգեցնի նրան, որ ՍԴ-ն այլևս չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող»։ 

Ա. Օվանյանը հավելեց, որ կխախտվի իշխանությունների տարանջատման սկզբունքը. 

«Իսկ կցորդ, իշխանությունների համար ցանկալի, բայց կախյալ Սահմանադրական դատարանը կկորցնի իշխանության մյուս ճյուղերին հակակշռելու և զսպելու իրավական հնարավորությունը»։ 

Անդրադառնալով դատաիրավական համակարգում տիրող ընդհանուր իրավիճակին, անկախ դատական համակարգ ունենալու անհրաժեշտությանը ու այն երաշխիքներին, որոնք կապացուցեին նման համակարգ ունենալու նպատակի առկայությունը, մեր զրուցակիցը շեշտեց. «Դատարանների անկախության վերաբերյալ հայտարարություններն այդպես էլ մնացին հայտարարությունների մակարդակում, իսկ գործողությունները եկան փաստելու հակառակը։ 

Դատարանների նկատմամբ իրագործվեցին ուղղակի և անուղղակի, սակայն բացահայտ ճնշումներ։ Դատարանների շրջափակումը, մուտքերի արգելափակումը, դատավոր Ազարյանի նկատմամբ ճնշումները, դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը, դատավորներին «վնգստացող» անվանարկելը և մնացած՝ սպառնալիքներով զուգորդված հայտարարությունները ամենևին դատարանների անկախության և այդ ուղղությամբ արվող քայլերի մասին չեն խոսում։ 

Մի բան ակնհայտ է՝ գործընթացը շարունակվում է, և դրա վառ ապացույցը Սահմանադրական դատարանի դատավորներից բոլոր հնարավոր եղանակներով ազատվելու ձգտումն է։ Թվարկված ցանկն արդեն իսկ խոսում է դատական համակարգի լրջագույն պրոբլեմի մասին»։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

 

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026