Արմավիրի մարզի Այգեվան համայնքում 21-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել
SOCIETYԵրեկ երեկոյան՝ 22:45-ին, ոստիկանությունը շտապօգնության կայանից հաղորդում է ստացել, որ Արմավիրի մարզի Այգեվան համայնքի դաշտում ծառից մարդ կա կախված։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նա հայտնեց, որ քննիչի գլխավորությամբ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է՝ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմանում, Այգեվան համայնքի 1998 թվականի ծնված բնակիչը ինքնասպանություն է գործել։
«Նրան գտել են գյուղում՝ իրենց պատկանող ծիրանի այգում, ծիրանի ծառից կախված։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում»,- նշեց նա։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



