Դանակահարել է ծնողներին, որովհետև նրանք սնունդ են պատվիրել, բայց իրեն բաժին չեն թողել
SOCIETY32-ամյա Ռոնալդ Փրիթչեթը դանակահարել է ծնողներին՝ Ֆորտունատո և Ռենիտա Փրիթչեթներին Լուիզիանայի իրենց տանը,-տեղեկացնում է Past.am-ը: Մորը հայտնաբերել են գլխի բազմաթիվ վնասվածքներով, իսկ Ֆորտունատոյի մարմինը գտել են տան վերևի հարկում՝ կրծքավանդակի վնասվածքներով:
Ջեֆերսոնի շրջանի շերիֆ Նյուել Նորմանդը հայտնել է, որ Ռոնալդը այցելել է ծնողներին, երբ վիճաբանություն է տեղի ունեցել արագ սննդի պատվիրման հետ կապված: Ինչպես տեղեկացրել են, Ռոնալդը արագ վերցրել է դանակը, կոտրել ծնողների ննջասենյակի դուռը և սկսել նրանց դանակահարել, ապա փախել է հոր մեքենայով: Շերիֆ Դենի Ռիգելը ասել է, որ Ռոնալդին հայտնաբերել են Միսիսիպիի իր տանը:
«Նա հրաժարվեց դուրս գալ, մենք ներս ուղարկեցինք ջոկատը և նրան կալանավորեցինք»,- ասել է շերիֆ Ռիգելը: Նրան հանձնել են Ջեֆերսոնի շրջանի ոստիկանությանը:



