Yerevan, 21.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչ ազդեցություն է ունենում ծննդյան ամիսը ազդում Ձեր կյանքի վրա

LIFE

Past.am

Ծննդյան ամիսը հաճախ կապված է մարդու բնավորության, կյանքի նկատմամբ նրա վերաբերմունքի հետ: Ներկայացնում ենք, թե ինչպես է ծննդյան ամիսն ազդում կնոջ վրա:

 

Հունվար: Տարվա առաջին ամսին ծնված կանայք ամբիցիոզ են, ամեն բանում կարգուկանոն են սիրում: Նրանք բավական կոնսերվատիվ են, շատ լուրջ են վերաբերվում հարաբերություններին: Երբեմն շատ քննդատական մոտեցում են ցուցաբերում, կարող են մանրուքների պատճառով նյարդայնացնել զուգընկերոջը, բայց դա անում են միայն այն պատճառով, որ նրա համար լավագույնն են ցանկանում: Հունվարին ծնված կանայք գերադասում են իրենց զգացմունքների մասին բոլորին չպատմել, այդ պատճառով էլ մարդիկ նրանց սառն են համարում: Այս ամսին ծնված կանայք կարողանում են հեռավորություն պահպանել և իրենց թույլ են տալիս մոտենալ նրանց, ում սիրում ու գնահատում են: Որպես կանոն՝ այդ մարդիկ ինտելեկտուալ նույն մակարդակն ունեն, ինչ հունվարին ծնված կանայք:

 

Փետրվար: Փետրվարին ծնված կանայք ռոմանտիկ են: Ոչ բոլոր տղամարդիկ կարող են հասկանալ նրա՝ հանելուկներով լի բնավորությունը, հասկանալ նրանց՝ անընդհատ փոփոխվող տրամադրության պատճառը: Բայց այս կանանց հարկավոր է յուրահատուկ մարդ՝ հրեշտակային համբերություն ունեցող տղամարդ: Այս կանայք առանձնանում են նաև անսահման երևակայությամբ և աբստրակտ մտածողությամբ: Միայն թե հաշվի առեք, որ, եթե թեկուզ մեկ անգամ խաբեք նրան, նա կդադարեցնի բոլոր տեսակի հարաբերությունները:

 

Մարտ: Մարտին ծնված կանանց գնահատում են նրանց հավատարմության ու նվիրվածության համար: Այս կանանց կարող եք վստահել ցանկացած գաղտնիք: Նրանք հաճախ շատ գրավիչ են, խարիզմատիկ: Դժվարությամբ են սիրահարվում, բայց սիրահարվում են երկար ժամանակով: Նրանց իդեալականորեն համապատասխանում են մարտին ծնված տղամարդիկ:

 

Ապրիլ: Դիվանագետ կանայք են: Շփվող են, հեշտությամբ են խոսակցության թեմա գտնում ցանկացած մարդու հետ: Ապրիլին ծնված կանայք պայթյունավտանգ են. նրանց զուգընկերը չպետք է խանդելու առիթներ ստեղծի: Հակառակ դեպքում մեծ սկանդալը երաշխավորված է: Անհնար է կառուցողական երկխոսություն ունենալ զայրացած կնոջ հետ: Ժամանակ առ ժամանակ ապրիլին ծնված կանայք իրենց իսկ նկատմամբ խղճահարության նոպաներ են ունենում, ինչը տեսնում են ոչ բոլորը: Ապրիլին ծնված կանայք սիրտը բացում են միայն նրանց առաջ, ովքեր արժանի են վստահության:

 

Մայիս: Մայիսին ծնվում են համառ և իրենց համոզմունքներին նվիրված կանայք: Նրանք կամային են, ոչ մի դեպքում չեն խախտում իրենց բարոյական կանոնները: Այս կանայք վառ են, գրավիչ: Եթե տղամարդը նրանց դուր չի գալիս, հեշտությամբ կոտրում են նրա սիրտը:

 

Հունիս: Ամռան սկզբին ծնվում են ստեղծագործող, շփվող, հետաքրքրասեր աղջիկներ: Միշտ ասում են այն, ինչ մտածում են՝ առանց բառեր ընտրելու: Նրանք վստահ են, որ ավելի լավ է ճշմարտությունն ասել դեմքին, և ոչ թե՝թիկունքում: Եվ չնայած նրանք ճիշտ են, դիրքորոշման հետևանքով շատերն են նեղանում նրանցից: Հաճախ տղամարդկանց դիտարկում են՝ որպես խաղալիք կամ զենք՝ սեփական նպատակներին հասնելու համար:

 

Հուլիս: Հուլիսին ծնված կանայք առանձնանում են սիրալիրությամբ, խաղաղասեր բնավորությամբ: Նրանք խուսափում են կոնֆլիկտներից և նույնիսկ ամենասուր իրավիճակներում կոպտության չեն հասնում: Մարդիկ նրանց խելացի, գեղեցիկ կին են համարում: Մտերիմների հետ անկեղծ են, բայց դավաճանությունը չեն ներում: Նրանք զգում են սուտը:

 

Օգոստոս: Սովոր են լինել ուշադրության կենտրոնում: Սիրային ու ընտանեկան հարցերում օգոստոսին ծնված կանայք ղեկն իրենց ձեռքն են վերցնում: Չնայած օգոստոսին ծնված կանայք էգոիստ են՝ նրանք մեծ սիրտ ունեն: Բոլորը գիտեն, որ նրանք բարի են ու առատաձեռն: Հումորի զգցում ունեն, բայց չեն սիրում, երբ կատակներն իրենց մասին են:

 

Սեպտեմբեր: Բարի են, նվիրված, գեղեցիկ: Նրանք լուրջ հարաբերություններ փնտրող տղամարդկանց երազանքն են: Այս կանայք երազում են հեքիաթային հանդիպման մասին, բայց անհաջողությունների պատճառով հաճախ զգուշավոր և փակ են դառնում: Սեպտեմբերին ծնված կանանց գնահատականները քննադատական են, նրանք չափազանց բարձր սպասումներ ունեն զուգընկերոջից: Այս կնոջ սիրտը մեկընդմիշտ գրավելու համար ապացուցեք ձեր բացառիկությունը:

 

Հոկտեմբեր: Առանձնանում են ուժեղ բնավորությամբ: Զարգացած ինտելեկտ ունեն, կարեկցող են: Շատ զգացմունքային են, բայց նաև՝ շատ խելացի: Կանայք հաճախ նրանց չեն սիրում՝ նախանձելով ընտանեկան բարեկեցությանը: Հոկտեմբերին ծնված կանայք կարողանում են ստեղծել բոլոր պայմանները՝ երջանիկ ամուսնական կյանք ունենալու համար:

 

Նոյեմբեր: Միշտ մի քայլ առաջ են մյուսներից: Նրանք ակտիվ են, հետևողական, խորաթափանց: Լավ զարգացած ինտուիցիա ունեն: հարկավոր չէ խաղալ նրանց զգացմունքների հետ. ավարտը շատ տխուր կլինի: Նրանք ձգում են տղամարդկանց, քանի որ նրանց հետ հնարավոր չէ ձանձրանալ:

 

Դեկտեմբեր: Դեկտեմբերին ծնված կանայք հաջողակ են: Նույնիսկ վատ պատմությունից միշտ հաղթող են դուրս գալիս: Բաց սիրտ ունեն, չափազանց անհամբեր են, բայց նաև սիրում են կյանքը: Դժվարություններն այս կանանց չեն վախեցնում, քանի որ վաղ թե ուշ նրանք ստանում են ուզածը: Նույնիսկ սև օրերին չեն հուսալքվում, մարդկանց ոգեշնչում են մեծ գործեր կատարել: Այս կանայք կարողանում են բարձրացնել մյուսների տրամադրությունը: Նրանք կարող են դառնալ զուգընկերոջ երջանիկ թալիսմանը:

 

School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global