Զույգի մեղրամիսը դարձավ մղձավանջ, երբ վայրէջքից րոպեներ անց դժբախտությունը վրա հասավ
PHOTO
Նորզելանդացի զույգը միշտ առողջ է եղել: Մեթ Ֆոնտանեսին ու կինը միասին միշտ զբաղվել են սպորտով,-գրում է Past.am-ը: Նրանք ամենագեղեցիկ, ակտիվ երջանիկ զույգերից էին, բայց մեղրամսին Ամերիկա մեկնելով՝ նրանց կյանքը փոխվեց: Մեթին անծանոթ տենդով է վարակվել: Սկզբում մտածել են, որ մրսել է՝ սովորական գրիպ է: Բայց երկու օր անց նրա մոտ արյան քաղցկեղ են հայտնաբերել: Նա նույն շաբաթվանից էլ տղամարդը սկսել է քիմիաթերապիա ընդունել, ապա նրան տեղափոխել են Կալիֆոռնիայի ուռուցքաբանական կենտրոն: Մեթին ոսկրածուծի փոխպատվաստում են անելու:
«Բառեր չկան նկարագրելու այն ցավը, որ զգում ես՝ տեսնելով, թե ինչպես է նա, ում աշխարհում ամեն ինչից շատ ես սիրում, տանջվում ու պայքարում իր կյանքի համար»,- ասել է նրա կինը:
Նրանց երազանքն է եղել ընտանիք կազմելն ու երեխաներ ունենալը: «Ցավոք, մեր ապագան գողացան մեզանից, բայց մենք վճռականորեն որոշել ենք այն հետ վարադարձնել»,- նշել է Դանիելան:
«Բուժումը բավականին արագ է ընթանում: Ես արդեն սկսել եմ քիմիաթերապիան: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ հաղթելու եմ հիվանդությունը: Արյան քաղցկեղը մահապատիժ չի եղել շատերի համար և չի լինի նաև ինձ համար: Ես երիտասարդ եմ և ուժեղ, ես ունեմ հրաշալի կին, ով օր ու գիշեր հոգ է տանում իմ մասին, ունեմ շատ աջակիցներ, ովքեր սպասում են իմ ապաքինմանը»,- ասել է Մեթը:
Ամբողջական վերականգնման համար 1 տարի է պետք, իսկ Դանիելան 6 ամիս պետք է խնամի ամուսնուն: Նրանք տարբեր հիմնադրամներից 38.000 դոլար օգնություն են ստացել: Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ ուղարկել են քաջալերող հաջորդագրություններ: «Մենք կասկած չունենք, որ կհաղթենք հիվանդությանը: Մենք հավատում ենք, որ մարդիկ կօգնեն հաղթահարել այս դժվար ժամանակաշրջանը և վերադառնալ մեր նախկին կյանքին»,- ավելացրել է կինը:




















































