Հայ խաղաղապահը չի տուժել Մալիում ՄԱԿ-ի կայանի վրա հարձակման ընթացքում
INTERNATIONAL NEWSՀայ սպան, որը ՄԱԿ-ի ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն է իրականացնում, չի տուժել ՄԱԿ-ի կայանի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնել են զինծառայողի գործընկերները:
«Նրա հետ առավոտյան ենք խոսել: Նա շարունակում է իր ծառայությունը»,- նշել են գործընկերները:
Ինչպես հայտնել էին ավելի վաղ, զինյալների խմբավորումը նոյեմբերի 28-ին կրակ էր բացել ՄԱԿ-ի՝ Մալիի կայունացման միջազգային առաքելության խաղապահների կայանի վրա: Կան տուժածեր, հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով առաքելության ներկայացուցչին: «Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան մոտավորապես ժամը 4-ին: Կայանի տարածքում չորս կամ հինգ հրթիռ է պայթել: Մի քանի մարդ վիրավորում է ստացել, բայց առայժմ վաղ է խոսել ճշգրիտ տվյալների մասին»,- ասել է սպա Օլիվեր Սալգադոն:
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



