Թեհրանի օդանավակայանը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԳՆ-ն Իրանում գտնվող ՌԴ քաղաքացիներին զգուշացրել է այն մասին, որ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանը առժամանակ դադարեցնում է թռիչքները Իրանի մայրաքաղաքում ուժեղ ձյան պատճառով։
«Իրան- բոլոր ինքնաթիռների թռիչքները Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից (THR) դադարեցվել են ուժեղ ձյան պատճառով, ասվում է «Թվիթեր»-ում ՌԴ ԱԳՆ իրավիճակա-ճգնաժամային կենտրոնի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքում նշվում է, որ Armeia Airways ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթի ժամանումը, որը նախատեսված էր Երևանի ժամանակով ժամը 16։00-ին, սպասվում է ժամը 16։31-ին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



