Թեհրանում կործանված ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխել են Ուկրաինա
INTERNATIONAL NEWSԻրանում կործանված ինքնաթիռի ուկրաինացի զոհերի մարմինները տեղափոխվել են Ուկրաինա, հաղորդում է 112.ua-ն:
Այսօր երկրում վերջին հրաժեշտ են տալիս ավիավթարի հետեւանքով ուկրաինացի զոհերին:
Հիշեցնենք՝ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում կործանվել է Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որը պատկանել է «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերությանը: Ինքնաթիռում գտնվել են 167 ուղեւորներ եւ անձնակազմի 9 անդամներ: Բոլորը զոհվել են, այդ թվում՝ 30 օտարերկրացիներ եւ Ուկրաինայի 11 քաղաքացիներ:
Իրանն ամբողջովին ճանաչել է իր մեղքը ինքնաթիռը խոցելու համար՝ անվանելով տեղի ունեցածը մարդկային սխալի հետեւանք:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



