Աննա Կոկչյանը զարդերի բիզնես է սկսել
SOCIETYՆախկին հաղորդավարուհի Աննա Կոկչյանը, ով այժմ ներկայանում է որպես Ինգրիդ Կոկչյան, բիզնես է սկսել։ «Ingri Arbor» ապրանքանիշի ներքո նա ներկայացնում է զարդերի իր հավաքածուն։ BlogNews-ն Ինգրիդի հետ խոսել է նոր զբաղմունքի մասին, որը, ինչպես զրույցի ընթացքում պարզեցինք, ամբողջովին կլանել է Ինգրիդին։)

«Թեև դիզայներական կրթություն չունեմ, ինքս եմ անում շատ բաներ և հետևում զարդերի տեսքին ու կատարմանը: Ինձ հաճելի է գիտակցել, որ յուրաքանչյուր ձեռագործ զարդը կկրի իմ էներգիան ու սերը, քանի որ ես սիրով եմ անում այս գործը»,- ասաց նա ու հավելեց, որ հավաքածուն ոգեշնչված է հայկական և համաշխարհային ազգային զարդանախշերից ու ձևերից:
«Հավաքածուն ստեղծելիս փորձել եմ մաքսիմալ մոտ մնալ իմ արմատներին, միևնույն ժամանակ տալ ինչ-որ նոր, յուրահատուկ լուծումներ: «Ingri Arbor» ապրանքանիշի զարդերը բացառիկ են, հեղինակային են ու չեն կրկնվում։ Հավաքածուն կարելի է այսպես նկարագրել՝ ամբողջությամբ բնական նյութերից պատրաստված զարդեր, որոնք կընդգծեն իրենց տիրուհու յուրահատկությունը, բացառիկ կդարձնեն կրողի ընտրած կերպարը և դրական լիցքեր կբերեն նրա կյանք»,- նկատեց նախկին հաղորդավարուհին:
Շարունակությունն այստեղ:



