Մեծ Բրիտանիայում կալանավորել են տղամարդու, որը որոշել է ռումբի մասին կեղծ ահազանգով հետաձգել իր չվերթը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայում 16 ամսվա ազատազրկման են ենթարկել մի տղամարդու, որը ինքնաթիռում ռումբի մասին կեղծ զանգ է կատարել, որպեսզի հետաձգի իր չվերթը, գրում է Independent-ը։
Այդ տարօրինակ քայլը նրան թվացել է միակ ճիշտ ուղին, քանի որ նա ուշանում էր իր չվերթից։
32-ամյա Ռաշիդուլ Իսլամը անանուն զանգ է կատարել օդանավակայան, երբ ճանապարհին տաքսիի մեջ հասկացել է, որ չի հասցնի Մարակեշի իր չվերթին։
Կեղծ տեղեկատվության համար տարհանել եւ ստուգել են ինքնաթիռի 147 ուղեւորներին։ Ամբողջ այդ պրոցեդուրան ավիաընկերության համար 300 000 ֆունտ սթեռլինգ է արժեցել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



