Տաքսու վարորդին կողոպտած երիտասարդը բերման է ենթարկվել. ոստիկանության բացահայտումը
SOCIETYԴեկտեմբերի 30-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում մի տաքսու վարորդ հաղորդում էր տվել, որ նույն օրը ժամը 7.40-ին, Արցախի պողոտայում անծանոթ մի երիտասարդ խոսելու պատրվակով վերցրել է իր բջջային հեռախոսը և բացահայտ հափշտակել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Գորիս քաղաքի 20-ամյա մի բնակիչ, որը հունվարի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և խոստովանել կատարածը: Ձեռնարկվում են միջոցառումներ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



