Վառ շրթներկ. Իննա Խոջամիրյանը՝ ոճային կերպարում
LIFEԱռավել մանրամասն՝Այստեղ
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը ներկայացել է հմայիչ կերպարում։

Նա նոր լուսակար է հրապարակել Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է): Կադրում Իննան սպիտակ վերնաշապիկ է կրում։ Նա հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ նախապատվություն տալով մուգ շրթներկին։ Հմայիչ դերասանուհին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ վզնոց ու ժամացույց։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իննայի հետ լուսանկարներ էր տեղադրել դերասան Վահե Զիրոյանը։ Նրանք այս շրջանում նկարահանվում են «Երկուսով» հեռուստասերիալում եւ մարմնավորում են գլխավոր հերոսների կերպարները։ «Էն որ փորձ ես անում ու ասում են՝ ժպտացեք, նկարում եմ»,- հրապարակումը մակագրել էր Վահե Զիրոյանը։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



