Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


«Երբ սիրահարված ես, ամեն ինչ ավելի գունեղ ես տեսնում». Ժաննա Բուտուլյանի անկեղծ զրույցը սիրո, հիասթափության մասին

LIFE

 

Առավել մանրամասն՝Այստեղ

«Երբ սիրահարված ես, ամեն ինչ ավելի գունեղ ես տեսնում». Ժաննա Բուտուլյանի անկեղծ զրույցը սիրո, հիասթափության մասին։

 

«2019-ն ինձ համար կարևոր տարի էր՝ լի թե լավ, թե վատ էմոցիանորով: Բարդ ու շատ բուռն տարի էր». այսպես դերասանուհի Ժաննա Բուտուլյանը բնորոշեց իր 2019-ը՝ նկատելով, որ տարին հաջող էր աշխատանքային ու նոր ընկերներ ձեռք բերելու առումով:

 

Տարեսկզբին Tert.am Life-ը հանդիպել է Ժաննային ու հետաքրքիր զրույց ունեցել դերասանուհու հետ: 2019-ը նրա համար հեշտ չէր, առաջին մասնագիտությունը՝ հոգեբանությունը, այս տարի ավելի քան պետք էր նրան: Արդյունքում հասկացել է, որ պետք է վերադառնա այդ մասնագիտությանը:

 

 

 

-2019-ը բարդ բնորոշեցիր. ինչպե՞ս է հոգեբան Ժաննան օգնում քեզ, երբ բարդ ժամանակներ ես ապրում:

 

-Մասնագիտությունս ինձ շատ է օգնում: Հոգեբան Ժաննան այս տարի ձեռք բերեց նոր փորձ՝ ճանաչելով ու բացահայտելով մարդկային նոր տեսակներ, որոնց բախվելու առիթ նախկինում երբեք չէր ունեցել: Ավելի, քան երբևէ սկսել եմ մտածել հոգեբանի աշխատանքով զբաղվելու մասին: Այ, նոր ուսումս կարող եմ համարել լիարժեք:

 

Ժաննա Բուտուլյան

 

-Ինչո՞ւ:

 

-Հաճախ ակնհայտ տեսնում եմ մարդու խնդիրն ու մտածում՝ երանի գիտակցեր, որ այ սա է իրեն խանգարում ապրել: Իրականում շատ դժվար է մարդուն հասկացնել, որ խնդիր ունի, երբ դիպչում ես նշանակետին, դիմադրություն ու կոնֆլիկտ է առաջացնում: Ամենաբարդն ինքդ քո ներս նայելու քաջություն ունենալն է: Երբ դա անում ես, խնդիրը լուծելը դառնում է շատ հեշտ, խնդիրը գիտակցելուց հետո լուծումն ինքնըստինքյան գալիս է:

 

-Հեշտ է խոսել այլ մարդկանց ուղղորդելու մասին, իսկ ինքդ քո ներս նայելու քաջություն ունե՞ս:

 

-Չեմ ուզում կրկնել շատ մարդկանց սխալն ու ասել, որ ես ինձ լիարժեք ճանաչում եմ, միշտ ներս եմ նայում, չեմ սխալվում, բայց ես փորձում եմ զբաղվել ինքնավերլուծությամբ: Մասնագիտությունս ինձ օգնում է, որովհետև նախ և առաջ մեզ սովորեցնում են ճանաչել և վերլուծել մեզ:

 

-Հիմա ի՞նչ ես տեսնում, երբ քո ներս ես նայում:

 

-Կյանքումս առաջին փուլն է, երբ հետ եմ նայում ու ինչ-որ բաների համար փոշմանում: Երևի, այս պահից է: Կան բաներ, որոնք այլ կերպ կանեի, բայց որպես քրիստոնյա հավատում եմ, որ յուրաքանչյուրս անցնում ենք այն ուղին, որով պիտի անցնենք, և դա է ամենաճիշտ ճանապարհը: Հետագայում երևում է, թե ինչն ինչու եղավ և նույնիսկ քո սխալները սկսում են աշխատել հօգուտ քեզ, սեփական փորձն անգին է:

 

-Ինչի՞ համար ես ափսոսում:

 

-Ափսոսում եմ դանդաղ ապրելու համար. շատ բաների, որոնց այսօր եմ հասնում, կարող էի շատ ավելի շուտ հասնել: Մյուս կողմից հասկանում եմ, որ դա գալիս է կյանքի փորձից: Ես այս կետում պիտի հասկանայի այս ամենը: Տեսակով ձեռնարկող չեմ, հաճախ գնում եմ հոսանքով: Դա անում եմ գիտակցաբար, բայց նախաձեռնողականություն չեմ ցուցաբերում: Երևի, մի քիչ պետք էր շտապել:

 

Ինձ մոտ տպավորություն էոր ներքին հակասությունների մեջ ես:

 

-Ճիշտ նկատեցիր, որ հակասությունների մեջ եմ, բայց այս զրույցի ընթացքում հասկացա, որ այդ հակասությունները բնականոն ընթացք են: Հիմա ինձ մոտ հայացքների պայքարի փուլ է: Որոշել եմ ավելի նախաձեռնող լինել և մասնակցել իմ կյանքին:

 

Կյանքիդ ո՞ր փուլից ես ամենից շատ բացակա եղել:

 

-Վերջին 10 տարում ես իմ կյանքից բացակա եմ եղել (ծիծաղում է, հեղ.)

 

Ժաննա Բուտուլյան

 

Որպես կանոն՝ հակասությունների փուլին նախորդում են հիասթափութունները:

 

-Հիասթափությունները շատ էին: Յուրաքանչյուր հիասթափության մեջ կա մարդու սխալը, հատկապես, իմ: Ես հասկացել եմ, որ պետք է ավելի շատ վստահեմ իմ ներքին ձայնին: Ես միշտ հիասթափվել եմ այն մարդկանցից, որոնցից իրականում սպասել եմ հարված: Միշտ տեսնում եմ ինչի է բերելու տվյալ հարաբերությունը, պետք է սովորես դադար տալ այն ժամանակ, երբ դեռ հարված չի եղել:

 

Սիրահարվե՞լ էիր:

 

-(Ժպտում է, հեղ.) Չեմ ուզում այդ հիասթափությունը կոնկրետ բանի հետ կապել:

 

-Որքան էլ մարդն ինքնաբավ ու կայացած լինի, անձնական կյանքը շատ կարևոր է: 30 տարեկանից հետո անձնականի մասին մտորումները սկսում են անհանգստացնել ոչ միայն բարեկամներին: Որքանո՞վ է քեզ անհանգստացնում այս հարցը:

 

– Ինձ անհանգստացնում է հարցը՝ կա՞ արդյոք աշխարհում իմ կեսը: Ես եղել եմ սիրահարված, ինձ թվացել է, որ սիրում եմ, թվացել է, որ նմանություններ ունենք մարդու հետ, բայց երբեք այդ կեսի զգացողությունը չեմ ունեցել: Եթե լիներ այդ զգացողությունը, հարաբերությունները կլինեին երկարատև: Սերը չի կարող անցնել: Եթե մի բան անցնում է, ուրեմն այնքան ուժեղ չի եղել, որ կարողանա մարդկանց իրար կողքի պահել: Հիմա այդ հարցն է հետաքրքիր՝ առհասարակ, կա՞ այդ կեսի գաղափարը, թե, այնուամենայնիվ, պետք է ուղեղով մտածել: Այդ հարցում էլ եմ հակասությունների մեջ:

 

-Գիտակցել, որ պետք չէ փրկվել հարաբերություններով և վերահսկել զգացմունքները, տարբեր բաներ են: Ստացվո՞ւմ է:

 

-Երբ սիրահարված ես, ամեն ինչ ավելի գունեղ ես տեսնում, ավելի շատ ես հրաշքներ նկատում, ավելի բարի ես մարդկանց հանդեպ: Միգուցե տվյալ փուլում ավելի խիստ ու ռեալիստ եմ, թեև ես սիրում եմ լինել էմոցիոնալ և բարի: Գուցե դրա պակասն եմ զգում, բայց հասկանում եմ, որ այս պահին դա ավելի ճիշտ է:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference