Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING


Չմուշկներ՝ կենդանիների ոսկորներից մինչև մետաղական շեղբեր

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չմուշկները մետաղյա շեղբեր են, որոնք ամրացված են կոշիկի ներբանին և օգտագործվում են սառույցի մակերեսով սահելու միջոցով այն կրողին առաջ մղելու համար: Արդեն հազարամյակներ են անցել այն ժամանակից, երբ մարդը առաջին անգամ կանգնեց չմուշկների վրա: 

Ընդ որում, դա ավելի շուտ է եղել, քան հայտնագործվել է անիվային չմուշկը: Առաջին չմուշկները պատրաստվել են ձիու, եզան կամ եղջերուի ոտքի ոսկորներից և ոտքերին ամրացվել են կաշվե փոկերով: 

Նման «ոսկրե» չմուշկներ հայտնաբերվել են Բավարիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, նախկին ԽՍՀՄ-ի որոշ երկրների, Բոհեմայի, Դանիայի, Անգլիայի և Նորվեգիայի տարածքներում կատարված հնէաբանական պեղումների ժամանակ: 

Չմուշկները մարդու կողմից հայտնագործված ամենահին իրերից են: Դրանք մարդկանց հնարավորություն են տվել ձմռանը արագորեն տեղաշարժվել սառույցի վրայով: 

Օքսֆորդի համալսարանից Ֆեդերիկո Ֆորմենտիի, Միլանի համալսարանից Ալբերտո Մինեթիի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, 5000 տարի առաջ առաջինը ֆիններն են կենդանու ոսկորներից չմուշկներ պատրաստել: 

Ֆինն բնակչության համար ձկնորսությամբ զբաղվելիս կարևոր էր դաժան ձմեռային պայմաններում խնայել էներգիան: 1967 թվականին Օդեսայից ոչ հեռու գտնվող Հարավային Բուգա տարածքում պեղվել են ներկայումս հայտնի ամենահին չմուշկները: Հնէաբանները այդ գտածոն համարում են մոտ 3200 տարի առաջ այդ տարածքում ապրած քոչվոր քիմմերացիների ստեղծածը: 

Դրանք պատրաստված են եղել ընտանի կենդանիների ոսկորներից, որոնք մի կողմից սրված են եղել, իսկ մյուս կողմից ունեցել են անցքեր՝ փոկերով ոտքին ամրացնելու համար: 

Մետաղյա շեղբեր ունեցող հայտնի ամենահին չմուշկը հայտնաբերվել է Սկանդինավիայում և թվագրվում է մեր թվարկության 200 թվականով: Այն պատրաստվել է ծալված պղնձի բարակ շերտով և ամրացվել կաշվե կոշիկի ներքևի մասին: Չնայած դրան՝ ոսկրե չմուշկները գործածությունից դեռ շուտ դուրս չեն եկել: 

Օրինակ՝ 12-րդ դարի գրող Վիլ յամ Ֆիցստեֆենը նկարագրում է Լոնդոնում ոսկորներով չմուշկների օգտագործումը: Սկսած 14-րդ դարից՝ մարդիկ ստեղծել են փայտյա չմուշկներ, որոնց սահող մակերեսին ամրացված են հատուկ մետաղյա շերտեր: 

Սովորաբար որպես մետաղ օգտագործել են բրոնզը, երկաթը, իսկ ավելի ուշ՝ նաև պողպատը: Դրան հետևած չորս հարյուրամյակների ընթացքում փայտյա չմուշկները փոխել են միայն իրենց ձևը և երկարությունը: 

Սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից՝ բուռն զարգացում է ապրել չմշկավազք մարզաձևը, որն էլ հենց ազդել է չմուշկների նորարարություններին տարբեր երկրներում: Սկսած այդ դարի 50-ականներից՝ սկսել են արտադրել ամբողջական պողպատե չմուշկներ, իսկ 1880 թվականին ստեղծվել են խողովակային չմուշկներ: 

1887 թվականին Պանշինը ստեղծել է չմշկավազքի ժամանակակից չմուշկները: Վերջնական ձև չմուշկները ստացել են Գագենի շնորհիվ, որը ստեղծել է հատուկ պողպատե միջուկ պարունակող խողովակային չմուշկները, և ներկայումս բոլորը նման չմուշկներ են օգտագործում: Ժամանակակից չմուշկները տարբեր տեսակի են լինում և ընտրվում են՝ կախված սահելու համար անհրաժեշտ պահանջների բնույթից:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer