Ագարակաձորում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազի կարգավորիչ կայանին (ֆոտո)
SOCIETY
Հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Բաբայանը իր վարած Volkswagen մակնիշի 18 ՍԼ 969 համարանիշի ավտոմեքենայով Ագարակաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել գազի կարգավորիչ կայանին: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Հասմիկ Սահակյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



