«Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել․ կալանավորը ինքնավնասում է կատարել
SOCIETY«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ հունվարի 12-ին չնախատեսված ստուգում է եղել, ինչի ժամանակ մի կալանավոր ինքնավնասում է արել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել, որի ժամանակ կալանավորներից մեկի մոտից բջջային հեռախոս է հայտնաբերվել։ Վերջինս չի ենթարկվել ներքին կանոնակարգին, որից հետո ինքնավնասում է արել, անմիջապես տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Իրավիճակը հանգիստ է»,- ասաց նա։
Նավիկյանի խոսքով՝ մյուս կալանավորներն էլ աղմուկ են լսել, իրենք էլ են միացել, աղմուկ բարձրացրել։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



