Կոտայքի մարզում բախվել են Nissan X-Trail-ն ու Opel Astra-ն. կա տուժած
SOCIETYՀունվարի 12-ին, ժամը 16:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan X-Trail» (վարորդ՝ Արմեն Վ., ծնված 1977 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Իվան Ս., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Վերջինիս ուղևորը (Վլադիմիր Ս., ծնված 2013 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



