Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի իշխանության վիճակը կվատանա. լեհ վերլուծաբան

INTERNATIONAL NEWS

 Եւս մեկ ընտրական հաղթանակ այլեւս չի կարող սքողել Ադրբեջանի իշխանության կառուցվածքում սկսված ճեղքերը:

Այս մասին «Transitions Online» պորտալում հրապարակված հոդվածում գրում է Վարշավայի արեւելյան հետազոտությունների կենտրոնի Թուրքիայի, Կովկասի եւ Միջին Ասիայի դեպարտամենտի աշխատակից Ալեքսանդրա Յարոշեւիչը:

«Պետք չէր գլուխ ջարդել ասելու համար, որ Ադրբեջանի վերջին խորհրդարանական ընտրութունները ոչ մի լուրջ փոփոխության չէին տանելու: Ռեժիմը դժգոհներին ձերբակալել էր, լռեցրել, դիտորդներին արգելանքներ էր դրել, ազդեցիկ քաղաքական ընդդիմությունն էլ հաղթելու շանս չուներ: Սակայն փոփոխություն տեղի չունենալը չի նշանակում, որ այդ համակարգը իմունիտետ ունի ցնցումների դեմ: Ընտրությունից քիչ առաջ Ազգային անվտանգության նախարարությունում տեղի ունեցածները, ադրբեջանցի դիվանագետների հետ կապված աղմուկը, տնտեսական վիճակի վատացումը համակարգի շարունակականության մասին հարցեր են ստեղծել», -գրում է հեղինակը:

Անդրադառնալով ընտրություններում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակին, ընտրությունների մոնիտորինգից ԵԱՀԿ դիտորդների հրաժարվելու եւ քաղաքացիական հասարակության, լրագրողների վրա ճնշումների հետ կապված Արեւմուտքի հետ Ադրբեջանի հարաբերությունների վատացմանը, հեղինակը գրում է.

«Այս քայլերը ցույց են տալիս, որ իշխող վերնախավը նպատակային կերպով վնաս է հասցրել Արեւմուտքի, ԵԱՀԿ-ի հետ երկարաժամկետ հարաբերություններին: Այդ քաղաքականությունը ծնվում է վախից: Երկու տարի առաջ Կիեւի «Մայդանում» սկսված բողոքներից հետո իշխող վերնախավը զգուշանում է Բաքվում նման սցենարի կրկնությունից: Նրանք կասկածում են, որ Արեւմուտքը բորբոքում է դժգոհներին: Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը բացահայտ Արեւմուտքին մեղադրել է իրենց կառավարությունը տապալելու ցանկություն ունենալու մեջ: Սակայն, Ազգային անվտանգության եւ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություններում տեղի ունեցածներից, որոշ դիվանագետների աշխատանքից հեռացվելուց հետո վերնախավը պետք է վախենա միայն հանրային դժգոհությունից եւ արտաքին պլաններից», -ասվում է հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ նավթային եւ գազային եկամուտները նվազելու դեպքում, թուլանում է նաեւ տնտեսությունը: Ադրբեջանի կառավարության եկամուտների 65 տոկոսը ստացվում է նավթի եւ գազի հաշվին, արտահանման 90 տոկոսը կազմում է նավթն ու գազը: Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը եկող տարի կարող է չգերազանցել 2,5 տոկոսը:

Հեղինակը գրում է, որ էներգակիրների գների իջնելու հետ տնտեսության դանդաղումը դժվարացնում է Ադրբեջանի կառավարության սոցիալական խոստումների կատարումը, ինչը բերելու է հանրային դժգոհության, ժողովրդի եւ իշխող դասի միջեւ կապիտալի անդունդի խորացմանը:

«Այդ բոլորը նշանակում է, որ մեծանալու է նաեւ ավտորիտարիզմը: Դա որոշակի ռիսկեր է ծնում 2003 թվականին իշխանությունը հիվանդ հորից ժառանգած Ալիեւի համար: Նրա կողմից իրագործվող ռեպրեսիաները կարող են ուժեղացնել հանրային դժգհությունը եւ գործի գցել ներքեւներին: 2013 թվականի հունվարին Իսմայիլլիում նման հակակառավարական բողոքներ են տեղի ունեցել: Այդ ցույցերից հետո ոստիկանությունն ուժեղացրել է ճնշումները, իսկ վերջին երկու տարիներին դիսիդենտների, մարդու իրավունքների ակտիվիստների, լրագրողների ձերբակալությունները սովորական վիճակի են վերածվեÕ ¬», -անփոփել է հոդվածագիրը:

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome