16-18 տարեկանում ձևավորված ընկերությունն ավելի ամուր և երկարատև է:
Կանանց գրավում են ցածր, մի քիչ խռպոտ ձայնով տղամարդիկ, քանի որ նրանք ինքնավստահ, սակայն ոչ ագրեսիվ տպավորություն են թողնում:
Հիմնականում լավ խորհուրդներ են տալիս այն մարդիկ, ում կյանքում բազում դժվարություններ են եղել:
Որքան բարձր է մարդու IQ-ի մակարդակն, այնքան ավելի արագ է նա մտածում, և դրա հետևանքով ավելի անհասկանալի է դառնում նրա ձեռագիրը:
Իրականում ոչ թե մեր էմոցիաներն են ազդում մեր միմիկայի և շփման ոճի վրա, այլ հակառակը, այն, թե ինչպես ենք մենք խոսում, ազդում է մեր տրամադրության վրա:
Առաջին ժամադրության ժամանակ կարելի է շատ բան բացահայտել մարդու մասին միայն դատելով այն բանից, թե ինչպես նա վարվում մատուցողին/մատուցողուհուն:
Այն մարդիկ, ում մոտ լավ է զարգացած մեղքի զգացումը, ավելի լավ են տարբերակում այլոց էմոցիաները:
Տղամարդիկ ավելի հումորով չեն, քան կանայք, պարզապես նրանք ավելի շատ կատակներ են անում առանց մտածելու՝ դրանք դուր կգան շրջապատին, թե ոչ:
Չշփվող մարդիկ ունեն մի հետաքրքիր տաղանդ. նրանք իրենց մասին գրեթե ոչինչ չեն պատմում, սակայն դա անում են այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե դուք նրանց վաղուց եք ճանաչում:
Կանայք երկու անգամ ավելի շատ ցավի ռեցեպտորներ ունեն, քան տղամարդիկ, սակայն նրանք, դրան զուգահեռ, երկու անգամ ավելի դիմացկուն են:
Երբ մարդը լսում է ավելի բարձր հաճախականություններով երաժշտություն, նա ավելի հանգիստ, երջանիկ և լիցքաթափված է իրեն զգում:
Եթե մտքերը թույլ չեն տալիս քնել գիշերը, ապա գրի առեք դրանք, այդպիսով ուղեղն ավելի հանգիստ կլինի, և կառաջանա քնելու ցանկություն:
«Բարի լույս» և «բարի գիշեր» պարունակող հաղորդագրությունները ակտիվացնում են ուղեղի՝ երջանկություն համար պատասխանատու հատվածը:
Եթե սկսեք անել այնպիսի բաներ, որոնք ձեզ մոտ վախ են առաջացնում, դուք կսկսեք ձեզ ավելի երջանիկ զգալ:
Միջինում կինը կարող է գաղտնիք պահել 47 ժամ 15 րոպե:
Այն մարդիկ, ովքեր շարունակ փորձում են երջանկացնել ուրիշներին, ի վերջո, հիմնականում միայնակ են մնում:
Որքան մենք ավելի երջանիկ ենք, այնքան ավելի քիչ քնելու ժամանակ է մեզ հարկավոր:
Երբ մենք բռնում ենք սիրելի մարդու ձեռքը, մենք ավելի քիչ ենք ցավ կամ տագնապ զգում:
Բարձր IQ-ով մարդիկ ավելի քիչ ընկերներ ունեն, քան միջին ստատիստիկական մարդիկ․ որքան ավելի խելացի է մարդ, այնքան ավելի ընտրողական է նա լինում:
Կա մի մեծ հավանականություն, որ ամուսնությունն այն մարդու հետ, ով ձեզ համար նաև ընկեր է, ավելի ամուր է, և բաժանման ռիսկը կրճատվում է 70%-ով:
Այն կանայք, ովքեր ունեն ավելի շատ արական սեռի ներկայացուցիչ ընկերներ, ավելի լավ տրամադրություն են ունենում:
Այն մարդիկ, ովքեր մի քանի լեզվի են տիրապետում, մի լեզվից մյուսին անցում կատարելիս անգիտակցաբար փոխում են իրենց անհատականությունը:
Չափից շատ ժամանակ միայնության մեջ անցկացնելը նույնքան վնասակար է, որքան օրական 15 ծխախոտ ծխելը:
Ճանապարհորդելը դրական է անդրադառնում մտավոր առողջության վրա և բացի այդ՝ կրճատում է սրտի կաթվածի և դեպրեսիայի ռիսկը:
Մարդիկ ավելի համակրելի են երևում, երբ ոգևորությամբ պատմում են մի բանի մասին, որ իսկապես սիրում են: