Իրանի նախագահը Սոլեյմանիի սպանության օրը «Միջազգային դիմադրության օր» է հայտարարել
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռոհանին Բաղդադում ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավիահարվածի հետեւանքով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության օրը՝ հունվարի 3-ը, «Միջազգային դիմադրության օր» է հայտարարել, հայտնում է Mehr-ը։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավիահարվածի հետեւանքով սպանվել էր լեգենդար իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Նախագահ Դոնալդ Թրամփը, որի հրամանով սպանվել էր գեներալը, հայտարարել էր, թե նա պատրաստում էր տարածաշրջանում ամերիկացիների սպանությունը, ընդհուպ դեսպանությունների պայթեցում։ Ի պատասխան՝ Թեհրանը հունվարի լույս 8-ի գիշերը հրթիռային հարված էր հասցրել Իրաքում երկու օբյեկտների, որոնք օգտագործվում են ամերիկացիների կողմից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



