ԱՄՆ-ը իրանցի եւս մեկ գեներալի սպանության անհաջող օպերացիա է անցկացրել Եմենում․ ԶԼՄ
INTERNATIONAL NEWSԳիշերը, երբ ԱՄՆ ՌՕՈՒ-ի կողմից սպանվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ԱՄՆ-ը իրանական մեկ այլ բարձրաստիճան զինվորականի վրա անհաջող հարձակում էր նախաձեռնել Եմենում, հայտնում է CNN-ը։
Հեռուստաալիքի աղբյուրները ներկայացրել են այդ առաքելության մանրամասները՝ թե ինչպես էր ԱՄՆ-ը մտադիր իրականացնել իր ծրագիրը։
The Washington Post թերթի տվյալների համաձայն, ԱՄՆ-ի թիրախում եղել է «Ալ Քուդս» ստորաբաժանման հրամանատար Աբդուլ Ռեզա Շախլայը։
Թերթը նշում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ «վարչակազմը 15 մլն դոլար է առաջարկում Աբդուլ Ռեզա Շախլայի ֆինանսական գործողությունների, ցանցերի եւ կապերի մասին տեղեկատվության դիմաց»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



