«Բարսելոնան» Չավիին առաջարկել է ամռանը գլխավորել ակումբը
SPORTԿատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպում է ունեցել Իսպանիայի չեմպիոնի նախկին կիսապաշտպան, «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ:
Cadena SER-ի հաղորդմամբ՝ Աբիդալը Չավիին առաջարկել է ընթացիկ մրցաշրջանն ավարտել «Ալ Սադում», իսկ ամռանը պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «Բարսելոնան» Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 2:3 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին» և դուրս մնաց պայքարից:
Հանդիպման ավարտից հետո հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» երկուշաբթի կքննարկի Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու հարցը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



