Վանաձորում ՊՆ զինծառայողի տնակն ամբողջությամբ այրվել է. ընտանիքը հայտնվել է դրսում
SOCIETYԼոռու մարզում, այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր հրդեհ է բռնկվել. ժամը 10:45-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի Տավրոսի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 11։08-ին, մարվել՝ 12։01-ին։ Այրվել է մոտ 80 քմ մակերեսով փայտաշեն տնակը՝ գույքի հետ միասին:բնակելի տան (մոտ 81 քմ) տանիքից մոտ 70 քմ հատված, փայտե պատերից՝ մոտ 45 քմ, 2 բազկաթոռ, բազմոց, սեղան եւ խոհանոցի պահարան։
Աղբյուրը հայտնում է, որ այրված տան սեփականատերը Գոռ Պապանյանն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող: Ընտանիքը բաղկացած է 4 անձից, որից 2-ը անչափահաս երեխաներ են:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



