Կիևում ձերբակալվել է «օրենքով գող» Կամո Մոսկովսկին
SOCIETYՈւկրաինա անօրինական մուտք գործելու համար Կիևում ձերբակալվել է «օրենքով գող» 57-ամյա Կամո Մոսկովսկին (Կամո Եղիազարով): Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Կամո Մոսկովսկին, ով հանդիսանում է ՌԴ-ի քաղաքացի, դատարանի որոշմամբ՝ վերջինս 6 ամսով տեղափոխվել է արտասահմանցիների ժամանակավոր կացության կենտրոն:
Ուկրաինական ոստիկանության տվյալներով՝ Կամո Մոսկովսկին ապօրինաբար հատել է երկրի սահմանը՝ ՌԴ-ում «հանցավոր աշխարհում բարձր դիրք գրավելու» մասին օրենքի շրջանակներում քրեական հետապնդումից խուսափելու նպատակով:
Ոստիկանությունից հայտնել են, որ քրեական հեղինակությանը ձերբակալել են դեկտեմբերի 5-ին: Դիտարկվում է նրա հարկադիր արտաքսման հարցը՝ 5 տարի ժամկետով Ուկրաինա մուտք գործելու արգելքով
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



