Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում և հողաշերտի հոսք
SOCIETYՀունվարի 9-ին, ժամը 18:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել հողաշերտի հոսք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում և հողաշերտի հոսք (մոտ 2-3 խմ): Ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
«Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհը մաքրվել և դարձել է երկկողմանի երթևեկելի:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



