Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ին փոխանցել կործանված Boeing ինքնաթիռի սև արկղերը
INTERNATIONAL NEWSԻրանը հրաժարվում է ԱՄՆ-ին կամ «Boeing» ընկերությանը փոխանցել Թեհրանում կործանված ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռի սեւ արկղերը, հաղորդում է Ria.ru -ն՝ հղում անելոց Mehr-ին:
«Մենք չենք փոխանցի «սեւ արկղերը» արտադրողին եւ ամերիկացիներին»,- ասել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեձադեն: Նա հստակեցրել է, որ երկիրը, որին կփոխանցվեն ինքնագրերը գաղտնազերծման համար, դեռեւս չի ընտրվել: Աբեձադեն նշել է, որ վթարի պատճառը չի բացահայտվի մինչեւ չբացահայտվեն սեւ արկղերի տվյալները:
Ավելի վաղ IRIB պետական հեռարձակողը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են երկու ինքնագրերը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



