Ավտովթար՝ Աշտարակի խճուղում. կան տուժածներ
SOCIETYՀունվարի 6-ին՝ ժամը 00:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 2 հասցեում գտնվող «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջանիկ Ս., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Շտապօգնության աշխատակիցները ուղևորներին՝ Արամ Ե.-ին (ծնված 1993 թ.), Հարութ Ս.-ին (ծնված 1992 թ.) և վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



