Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին «Mercedes E320»–ը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և հայտնվել դաշտում. վարորդը հոսպիտալացվել է
SOCIETYՀունվարի 5-ին՝ ժամը 23:15-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին՝ Չարենցավանի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 100 մետր):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Այնուհետև տուժածը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:



