«Ռոման» պարտվեց, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)
SPORTԻտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Տորինոյին» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հյուրերը բացեցին հաշիվը իտալացի հարձակվող Անդրեա Բելոտիի գեղեցիկ գոլի շնորհիվ։
Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին։
85-րդ րոպեին VAR-ի օգնությամբ մրցավարն արձանագրեց ձեռքով խաղ «Ռոմայի» անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգի կողմից սեփական տուգանային հրապարակում։ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Բելոտին՝ դառնալով դուբլի հեղինակ։
«Ռոման» 35 միավորով չորրորդ տեղում է, «Տորինոն» 24 միավորով 9-րդն է։
Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր
«Ռոմա» - «Տորինո»՝ 0։2 (տեսանյութ)
Անդրեա Բելոտի, 45+2, 85
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



