Խոշոր վթար Արմավիրում. 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYԱյսօր, հունվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 12։40-ի սահաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի գլխավոր մուտքի մոտ բախվել են Mercedes մակնիշի 71 OC 100 համարանիշի և Mercedes մակնիշի 85 DS 777 համարանիշի ավտոմեքենաները։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե պարսպին, մոտ 40 մետր առաջ ընթանալով, ընկել 1 մետր բարձրությունից։ Նշված վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչներ՝ Արտակ Ասատրյանն ու Գառնիկ Մելքոնյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, խցանում չստեղծեն, որ փրկարարները կարողանան ազատ աշխատեն։



