Արտակարգ դեպք Երեւանում. JOSE ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան բերման ենթարկվածներ
SOCIETYՀունվարի 4-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Խանջյան փողոցի 20 հասցեից՝ JOSE ակումբից վիճաբանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել մի քանի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Արա Ալեքսանյանը, 21-ամյա Սուրեն Մկրտչյանը, ինչպես նաև՝ Ոստիկանություն են հրավիրվել նշված ակումբի անվտանգության աշխատակիցներ՝ 22-ամյա Նարեկ Սերոբյանն ու 29-ամյա Էդգար Զաքարյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք նույն օրը JOSE ակումբում վիճաբանել են միմյանց հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, և դրա հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



