Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Էրիկ Օհանյանը՝ Գոռ Վարդանյանի դեմ մեղադրանքի և իրենց միջով անցած «սև կատվի» մասին

LIFE

Aysor.am-ը գրում է.

Օրեր առաջ ամբաստանյալի կարգավիճակում հայտնվեց Միջազգային Դուքենդոյի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը՝ մեղադրվելով ապօրինի ռազմամթերք պահելու մեջ: Սակայն դատարանում մարզիկ-դերասանը ցուցմունք տվեց և պարզաբանեց, որ հայտնաբերված զինամթերքը ժամանակին անհրաժեշտ է եղել իր կողմից նկարահանված՝ Ղարաբաղյան հերոսամարտի 20 ամյա տարեդարձին նվիրված «Ճակատագիր» ֆիլմի նկարահանումների համար: «Տեռորիսի անուն կցվեց ինձ վրա, բայց դա իրականությանը չի համապատասխանում»,-վրդովված նշել է Գ. Վարդանյանը:

Քանի որ վերջինս զբաղված լինելու պատճառաբանությամբ խուսափեց զրուցել Aysor.am-ի հետ, որոշեցինք թեմայի շուրջ կարծիք իմանալ նրա ընկեր և նախկին գործընկեր Էրիկ Օհանյանից, ում հետ, ի դեպ, վերջինիս հարաբերություններն այս շրջանում, կարծեք, թե այնքան էլ բարիդրացիական չեն: «Գոռ Վարդանյանի հետ 10 տարուց ավել աշխատել ու շփվել եմ ու չեմ կարող «աչք փակել» իմ անցած ճանապարհի վրա: Նրան «տեռորիստ» անվանելու, որակելու իրավունք ոչ-ոք չունի, քանի որ նա շատ ճիշտ ու կիրթ սպորտային մանկավարժ է: Նրա կողքին լինելու տարիներին միշտ նկատել եմ, որ նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության օրենքին, երբեք անօրինական քայլեր չի արել: Ընդհակառակը՝ դեմ էր այդպիսի մարդկանց: Թույլ չի տվել, որ իր սաներն անգամ այնպիսի բան անեն, որ պատասխանատվության առաջ կանգնեն: Ու մի մոռացեք, որ ես խոսում եմ այն տարիների մասին, երբ ինքը կարող էր առիթից օգտվել ու բարձր պաշտոններ զբաղեցնել: Ինձ համար ծիծաղելի է, երբ ճանաչված մարդուն փորձում են այս կերպ խառնել քաղաքական խաղերին: 1975 թվականից մինչ օրս սպորտի և կինոյի ասպարեզում չկա մեկը, ով նրա հետ աշխատի ու հաջողությունների չհասնի, նրանից էլ դրական տպավորություններ չստանա: Մինչ այսօր նա իր ֆիլմերով ցանկանում է պայքարել «բեզպրիդելի» դեմ, ինչն էլ շատերին դուր չի գալիս. Չեմ ասում, թե այդ ֆիլմերը մշակութային գոհարներ են, բայց դա մասնագետներին թողնենք: Ուղղակի չի կարելի նման նպաստավոր գործեր իրականացնող լիդերին փորձել վարկաբեկել և տեռորիստ պիտակը տալ: Մի մոռացեք, որ նրա սաները աշխարհի տարբեր երկրներում հայոց եռագույնն են բարձրացրել»,-մեզ հետ զրույցում նշեց Է. Օհանյանը:

Մեր այն դիտարկմանը, որ իր խոսքը կարող է չափազանց սուբյեկտիվ ընկալվել և համոզիչ չհնչել, մեր զրուցակիցը ժպիտով ավելացրեց. «Ես ասում եմ այն, ինչ կա: Հավատացեք, այդպիսի ընդունակություններ ունեցող մարդուն պետք չէ դրդել երկրից հիասթափվելուն:  Նա որևէ հանցագործություն չի կատարել, չի ահաբեկել, որ նման մեղադրանքի արժանանա»:

Առիթն օգտագործելով՝ հետաքրքրվեցինք նաև, թե այդ ի՞նչ «սև կատու» է անցել նախկին ընկեր-գործընկերների միջով, որ այսօր Էրիկ Օհանյանին չենք հանդիպում Գոռ Վարդանյանի նոր ֆիլմերում: Այդ բացակայությունը չափազանց ակնհայտ է: «Վերջին շրջանում ինձ հաճախ են նման հարց տալիս, թեև միշտ փորձել եմ շրջանցել. այս անգամ անկեղծ կլինեմ, բայց՝ հակիրճ. ինքս իմանալով նրա օրենքները՝ «խախտեցի» այն և այդ պատճառով էլ առանձնացա: Գոռի մոտ սովորելու 9 տարիների ընթացքում մեծ արդյունքների եմ հասել, և այսօր էլ շարունակում եմ քաղել այդ պտուղները: Չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, թե այսկերպ փորձում եմ վերադարձնել Գոռի բարեկամությունն ու նրա հետ աշխատելու հնարավորությունը: Ես 2009 թվականից առանձին եմ աշխատում, ու, Փառք Աստծո, ունեմ իմ ստեղծածը: Նա էլ դժվարությամբ է հասել այն անունին, որն այսօր ունի, ու չէի ցանկանա մի օր իմանալ՝ որ շատ բան է փոխվել 2009 թվականից հետո»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Էրիկ Օհանյանը:

Նելլի Մարգարյան

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026