Վթար Լոռու մարզում. կա տուժած
SOCIETYՀունվարի 3-ին, ժամը 21։38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 13-րդ կմ-ին «Mercedes C 240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մելիք Խ., ծնված 1987 թ.) շրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան ուղղել են տեղի ուժերով: Վարորդը հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



