Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա
INTERNATIONAL NEWSԱնհայտ անձը ուրբաթ, հունվարի 3-ին Փարիզից հարավ գտնվող Վիլժյուիֆ քաղաքում դանակով հարձակվել է անցորդների վրա։ Հարձակվողին գնդակահարել են ոստիկանները։ Այս մասին տեղեկացնում է BFMTV-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Միջադեպը տեղի է ունեցել Օթ Բրյուեր այգում։ Անհայտ անձը դանակով հարձակվել է պատահական անցորդների վրա։
Ինչպես ասել է Լ՛Այ լը Ռոզ Վենսան Ժոբրեն համայնքի քաղաքապետը BFM TV հեռուստաալիքի եթերում, միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, տեղեկացնում է RFI-ը։
Ավելի վաղ AFP գործակալության ոստիկանական աղբյուրը հաստատել էր մեկ մարդու զոհվելու լուրը։ Եվս երկու մարդ տուժել է, նրանցից մեկը լուրջ վիրավորումներ է ստացել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



