Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Երիտասարդների համահայկական համաժողովում քննարկվել են երիտասարդության հիմնախնդիրները

SOCIETY

Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ

նոյեմբերի 27-ից մասնակցում են «Ապագա» խորագրով երիտասարդների համահայկական երկրորդ համաժողովին: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, համաժողովը բացվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձով, որը համաժողովի պատվիրակներին է փոխանցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով ելույթ են ունեցել ՀՀ սփյուռքի նախարարը, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը, Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցության նախագահ Անի Մխիթարյանը։

Համաժողովի թեմատիկ քննարկումների ընթացքում «Երիտասարդական հիմնախնդիրները և երիտասարդական քաղաքականությունը ՀՀ-ում» թեմայով հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։ Նա ներկայացրել է բոլոր այն առաջնահերթությունները, որոնք ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության հիմքում են։

Կարեն Ավագյանն ընդգծել է, որ երիտասարդների հիմնախնդիրները չպետք է տարանջատել հասարակության ընդհանուր խնդիրներից։ «Մենք սոցիալական խնդիրները պետք է լուծենք հանրության բոլոր շերտերի համար, այդ թվում՝ երիտասարդության»,- ասել է Կարեն Ավագյանը։ Նա, մեջբերելով վերջերս ԿԳՆ կողմից անցկացված հարցումների արդյունքները, նշել է, որ երիտասարդության շրջանում ամենամեծ հիմնախնդիր այսօր գործազրկությունն է։ Ըստ Ավագյանի՝ պատճառը մասնագիտական ոչ ճիշտ կողմնորոշումն է, մինչ մասնագիտություն ընտրելն աշխատաշուկան ոչ հանգամանորեն ուսումնասիրելÕ ¨, ինչպես նաև ստացած մասնագիտությանը լավագույնս չտիրապետելը։ Այսօր կան բազմաթիվ թափուր աշխատատեղեր, որոնք այդպես էլ չեն լրացվում՝ բարձրակարգ մասնագետների պակասի պատճառով։ Նա ընգծել է, որ կրթված, գիտելիքներով և հմտություններով զինված մարդը միշտ տեղ ունի։

Կարեն Ավագյանը, խոսելով Հայաստանում կրթական ոլորտի առանձնահատկությունների մասին, հատկապես ընդգծել է վերջին տարիներին մեծ տեղ տրվող կարևորագույն բաղադրիչին. աշակերտներին, ուսանողներին սովորեցնում են՝ ինչպես սովորել, ինչն ավելի արդյունավետ է դարձնում գիտելիքի ձեռբերման գործընթացը։ Այս մեթոդը շատ կարևոր է տեղեկատվական հսկայական հոսքերի մեջ։ Կարեն Ավագյանը շեշտել է, որ մենք պետք է կարողանանք փոխել մեզ մոտ ձևավորված կաղապարները՝ մի բան է ակնկալել, թե դասախոսը գիտելիքը կծամի ու կմատուցի քեզ, այլ բան է, երբ պատանին կամ երիտասարդն ինքն է փորձում կրծել գիտության գրանիտը։ Երկրորդ տարբերակն այսօր ավելի ընդունելի ու արդյունավետ է։

Կարեն Ավագյանը խոսել է նաև երիտասարդ ընտանիքներին, մասնագետներին բնակարաններով ապահովելու պետական ծրագրի, երիտասարդ գիտնականներին, հասարակական կազմակերպություններին աջակցման մասին և այլն։

«Ապագա» խորագրով երիտասարդների համահայկական երկրորդ համաժողովը կազմակերպել են ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ռուսաստանի հայերի միությունը, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը և Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցությունը։

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League