Վարորդը ոչ սթափ վիճակում՝ ավտոմեքենայով մխրճվել է գազատար խողովակի մեջ. 1 օր գազամատակարարումը դադարեցված է եղել (ֆոտո)
SOCIETY
Երեկ՝ հունվարի 2-ին, Երեւան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների եւ Dogde մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունները հայտնի են. վարորդն ու վիրավոր ուղեւորը «Մենեջմենթ Գրուպ» ՍՊԸ-ի խոհարարներ են։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի բնակիչ, 29-ամյա Վ. Չռեքչյանը, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա ուղեւորներ, Չարենցավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Ա. Արսենյանը եւ Երեւան քաղաքի բնակիչ, 41-ամյա Ա. Խաչատրյանը:
Վարորդն անցել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Գազպրոմ Արմենիա» ընկերության Երեւանի ԳԳՄ աշխատակիցները աշխատանքներ են կատարել վթարված գազախողովակը վերանորոգելու ուղղությամբ, եւ ժամեր առաջ վերականգնել է այդ տարածքի գազամատարակակարումը:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ երեկ՝ հունվարի 2-ին, ժամը՝ 17։05-ի սահմաններում ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում։ Ավտոմեքենան Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մխրճվել գազատար խողովակի մեջ ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։




