Ինդոնեզիայում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում և հարակից շրջաններում մոլեգնող ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 43-ի: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, այս տվյալները հաղորդել է երկրի սոցիալական ապահովման հարցերով նախարարությունը:
Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության մամլո քարտուղար Ագուս Վիբովոն ավելի վաղ հայտարարել էր, որ Ամանորի նախօրեին 90 շրջաններում ուժեղ անձրևները չեն դադարում, իսկ գետերից շատերը դուրս են եկել ափերից: Խափանումներ են դիտվում տրանսպորտային երթևեկության և էլեկտրամատակարարման համակարգում:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր ջրհեղեի և սողանքների հետևանքով 21 զոհի մասին: Ավելի քան 400 000 բնակիչներ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից և տեղավորվել կացարաններում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ փրկարարները չեն կարողանում հասնել որոշ շրջաններ՝ տարհանումներ իրականացնելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



