Հրդեհ Աբովյանում․ փրկարարները ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն դուրս են բերել բնակարանից
SOCIETYԿոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում այսօր՝ հունվարի 2-ին հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 1/2 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում, ինչի հետևանքով բնակարանում ստեղծվել է ծխապատ գոտի:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն դուրս են բերել բնակարանից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 15:19-ին: Մասամբ այրվել է աթոռ և հնամաշ հագուստ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



