Ադրբեջանում հիվանդանոցի սեփականատիրոջ որդին մահացու ծեծի է ենթարկել անվտանգության աշխատակցին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում մասնավոր կլինիկայի սեփականատիրոջ որդին մահացու ծեծի է ենթարկել անվտանգության աշխատակցին:
Ինչպես հաղորդում է Report-ը, «Արիստոկրատ» բժշկական կենտրոնում անվտանգության աշխատակից Նաբիեւին ծեծել է կլինիկայի սեփականատիրոջ 31-ամյա որդի Հասան Ռագիմլին: Նաբիեւին տարել են բժշկի մոտ առողջական վիճակի վատթարացումից հետո եւ ասել, որ Նաբիեւի մոտ սրտի կաթված է: Հետազոտելու ժամանակ տղամարդը մահացել է:
Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներից հետո պարզ էր դարձել, որ Նաբիեւի մահվան պատճառը ոչ թե սրտի կաթվածն էր, այլ ծեծի հետեւանքով ստացված տրավմաները: Հ.Ռագիմլին ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 120 հոդվածի հատկանիշներով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



