Forbes-ը կազմել է տարվա ամենաձախողված ֆիլմերի աղյուսակը
LIFEForbes ամսագիրը հրապարակել է 2015թ. ամենաձախողված հոլիվուդյան ֆիլմերի վարկանշային աղյուսակը,-գրում է Past.am-ը:
Առաջին հորիզոնականում հայտնվել է երաժշտական Rock the Kasbah ֆիլմը՝ Բիլ Մյուրեյի մասնակցությամբ: Ֆիլմը վարձույթում վաստակել է 2,9 մլն դոլար՝ 15 մլն բյուջեի պարագայում:
Երկրորդ տեղում «Գանմեն» մարտաֆիլմն է Շոն Փենի մասնակցությամբ, որին հաջողվել է վարձույթում հավաքել 10,7 մլն դոլար 40 դոլար բյուջեի պարագայում:
Վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնականում «Կիբեր» ֆիլմն է Քրիս Հեմսվորթի մասնակցությամբ (19,4 մլն դոլար՝ 70 մլն բյուջեի դիմաց):
Չորրորդ տեղում հայտնվել է «Գործի միջև» ֆիլմը (14,4 մլն դոլար 35 մլն դոլար բյուջեի պարագայում):
Հինգերորդ հորիզոնականում «Ջեմն ու հոլոգրամները» ֆիլմն է (2,3 մլն դոլար 5 մլն դոլարի դիմաց):
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



