«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը «Ռեալ» տեղափոխվելու ցանկություն է հայտնել
SPORTԱնգլիական «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամա Տրաորեն ցանկություն է հայտնել ապագայում հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում:
«Ես խնդիրներ ունեի «Բարսելոնայում» և ինքս եմ որոշել հեռանալ այդ թիմից: Եթե ապագայում հնարավորություն լինի, ապա անպայման կտեղափոխվեմ «Ռեալ»,- Տրաորեի խոսքը մեջբերում է La Sexta-ն:
Ադամա Տրաորեն «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ «Լա Մասիայի» սան է: Կատալոնական ակումբի առաջին թիմի կազմում Տրաորեն հանդես է եկել 2013-2015 թվականներին:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Վուլվերհեմփթոնի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



