Yerevan, 22.August.2026,
00
:
00
BREAKING


Ֆինանսական հորոսկոպ. որքան գումար կունենաք 2020-ին

LIFE

Past.am

Խոյ

Իմպուլսիվ Խոյերը 2020թ.-ին պետք է զգուշանան չմտածված ծախսերից։ Տարվա սկզբին ֆինանսական ամուր կացությունը չպետք է մոլորության մեջ գցի։ Այս իմաստով հատկապես վտանգավոր է 2020թ.-ի գարունը, երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են գայթակղություն զգալ թանկարժեք իրեր գնել։ Հիշեք՝ գնումների հաճույքը չի փոխհատուցի ներդրումները, եւ շուտով կզղջաք, որ խելահեղորեն ծախսել եք գումարը։

Ցուլ

Նոր տարին Ցուլերին չպետք է նշանակալի փոփոխությունների բերի։ Նրանք կձգտեն գումար հավաքել եւ ներդնել բանկում։ Բացառված չէ, որ տարվա կեսերին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ֆինանսական աջակցություն ցուցաբերեն մտերիմ ազգականներին։ Այդ գումարը տվեք առանց զղջալու, բայց վերադարձի մի սպասեք։ Մնացած ամեն ինչում ձգտեք ռիսկի չդիմել՝ ներդնելով ձեր միջոցների 10 տոկոսից ոչ ավելին։

Երկվորյակներ

Տարին Երկվորյակներին բազմաթիվ անակնկալներ է խոստանում, այդ թվում ոչ այնքան հաճելի։ Արդեն իսկ տարվա սկզբում Երկվորյակները կարող են աշխատանքը փոխելու որոշում կայացնել բացառապես ավելի շատ գումար աշխատելու նպատակով։ Դա հարկավոր է զգույշ անել, հակառակ դեպքում արդեն իսկ աշնանը կարող եք մնալ առանց ոչնչի։ Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է զգուշանան վարկերից ու տարաժամկետումից։ Ինչ-որ պահի ձեր եկամուտները կարող են կտրուկ ընկնել, ինչը պարտքերի մարման առումով լուրջ խնդիրներ կստեղծի։

Խեցգետին

2020թ.-ը կարող է հաջողակ լինել Խեղգետինների, հատկապես նրանց համար, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ֆինանսական դրությունն ազարտային խաղերի կամ վիճակախաղերի միջոցով լավացնելու հնարավորություն կստանան։ Միայն թե Խեցգետինները, որոնք բախտը մի անգամ կբերի, պետք է ենթարկվեն առողջ բանականությանը եւ այլեւս չփորձեն հաջողությունը։ Երկրորդ անգամ դա տեղի չի ունենա։

Առյուծ

Առյուծներևը տարվա սկզբում ինքնագնահատականի բարձրացման անհրաժեշտություն կունենան, ընդ որում հենց ֆինանսական բարեկեցությունը լավացնելու միջոցով։ Այդ նպատակով Առյուծները կարող են տարբեր մութ սխեմաներ եւ խորամանկ  մեքենայություններ օգտագործել, որոնք ոչ միշտ են համապատասխանում օրենքին։ Խորհուրդ է տրվում ավելի զգույշ լինել, քանի որ օրենքի հետ խաղալու համար Առյուծները կարող են պատժվել։

Կույս

Կույսերին բարդ տարի է սպասվում, որը նրանց կարող է պարտքերի փոսը նետել, եթե ուժեղ չլինել եւ ամբողջ ուժերն աշխատանքին չնվիրեն։ Ավելի լավ կլինի, եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ֆինանսական ծրագիր կազմեն եւ ձգտեն հետեւել դրան՝ չհամաձայնելով հեշտությամբ գումար աշխատելու կասկածելի առաջարկներին։ Կույսերը պետք է նվազագույնի հասցնեն իրեն ծախսերը, քանի որ հակառակ դեպքում 2020թ.-ին կարող են շատ պարտքեր կուտակել։

Կշեռք

Տարվա հենց սկզբին Կշեռքները եկամուտը մեծացնելու նպատակով փոփոխություններ անելու ցանկություն կունենան։ Ակտիվ որոնումները նրանց արժանի գումար վաստակելու տարբերակեր կբերեն, սակայն տնից հեռու, հնարավոր է նաեւ արտասահմանում։ Միայն Կշեռքները պետք է որոշեն՝ մեկնել, թե մնալ։ Սակայն ըստ կանխատեսումների՝ 2020թ.-ի ձմեռն ու աշունը կտրուկ փոփոխությունների համար լավագույն ժամանակը չեն։ Ֆինանասական առումով կարող եք տուժել։

Կարիճ

Կարիճների կյանքում բարդ ու չափազանց պատասխանատու շրջան է սպասվում։ Ջրի տարերքի ներկայացուցիչները տարվա առաջին ամիսներն ինքնուրունության ցանկություն կունենան եւ կձգեն իրենց բիզնեսի զարգացմանը։ Հարկավոր չէ վայրկենական հաջողության եւ արագ եկամտի հույս ունենալ։ Կարիճները ստիպված կլինեն սեփական միջոցները ներդնել իրենց կյանքի գործում։

Աղեղնավոր

Աստղերն Աղեղնավորներին խորհուրդ են տալիս 2020թ.-ին խուսափել պատահական եկամտից. դա բավարար չի լինի նորմալ, ապահովված կյանքի համար։ Կարեւոր է դեռ ձմռանը կայուն աշխատանք գտնել, որը ե՛ւ գումար, ե՛ւ հաճույք կբերի։ Մի շտապեցրեք իրադարձությունները, ձեր եկամուտներն աստիճանաբար կմեծանան։ Իսկ հանցագործ ճանապարհով կամ միայն հաջողության վրա հույս դնելով գումար աշխատելու փորձերը կավարտվեն ֆիասկոյով։

Այծեղջյուր

2020թ.-ը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով։ Գումարային հոսքը կայուն կլինի, բայց եթե Այծեղջյուրները դիվանագիտական կարողություններ ցուցաբերեն եւ անհրաժեշտ ծանոթություններ ձեռք բերեն, 2020թ.-ի նոյեմբերին արդեն կարող են հարստանալ։ Կարեւոր է ծրագրերի մասին չհայտնել շրջապատին։

Ջրհոս

Ջրհոսների համար տարին հաջող կլինի։ Արդեն գարնանը իրադարձություն տեղի կունենա, որը լրջորեն կազդի նրանց ֆինանսական վիճակի վրա։ Հնարավոր է՝ դա լինի ժառանգություն կամ հաջող ամուսնություն։ Կարեւոր է սառը դատել եւ պահպանել արդեն եղած գումարը, քանի որ շքեղ ապրելու փորձը կարող է հեշտությամբ սնանկացնել անսպասելի հաջողությունից հարբած Ջրհոսներին։

Ձկներ

2020թ.-ին Ձկներին ֆինանսական դրությունը կայուն կլինի։ Սակայն արդեն իսկ տարվա սկզբին մտերիմներն օգնություն կխնդրեն, եւ Ձկները նրանց չպետք է մերժեն ֆինանսական աջակություն ցուցաբերելու հարցում։ Այս տարի օգնելով մյուսներին՝ դուք կարող եք ապագայում պատասխան օգնության հույս ունենալ։

“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak