ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է սահմանագոտի
POLITICSԴեկտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի N զորամասի մարտական հենակետերից մեկում:
ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական եւ ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շնորհավորել է դիրքապահներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, տոկունություն եւ անվտանգ ծառայություն:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



