Ապօրինի ծառահատման հետքերով
SOCIETYԴեկտեմբերի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, Եղեգնուտ-Դսեղ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան` բեռնված շուրջ 4.5 խմ փայտանյութով:
Եղեգնուտ գյուղի բնակիչ 50-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նույն օրը Եղեգնուտ գյուղի հարակից անտառում բենզասղոցի գործադրմամբ ծառ է հատել և տեղափոխում է իր տան բակ:
Փայտանյութով բեռնված մեքենան բերվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութերը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



