Դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը
SOCIETY2019թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո:
Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է ունենալ հրագործական որևէ արտադրատեսակ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



